Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը վերաբերում է հիփոթեքային վարկերին: Ըստ էության` կա մի իրավակարգավորում` անկախ նրանից՝ ով է բնակարանի գնորդը, կամ քանի բնակարան նա ունի, հիփոթեքային վարկի տոկոսները հետ էին վերադարձվում՝ պետբյուջեի հարկատուների գումարների հաշվին: Փոփոխությունը կատարվում է այնպես, որ հարկատուների հաշվին միայն միջին խավը կարողանա այդ հնարավորությունից օգտվել: Դրա համար սահմանվում են երկու տեսակի սահմանաչափեր: Մեկը՝ տվյալ նորմը չի վերաբերելու 55 միլիոն դրամից ավելի գործարք կատարողին, երկրորդը` եթե տվյալ անձը կամ համավարկառուն երկրորդ բնակարանն է գնում:
«Մենք պետք է հարկատուների գումարների հաշվին սոցիալական խնդիրներ լուծենք, և բարձր խավին օգնել հարկատուների հաշվին, կարծում ենք, որ ճիշտ չէ»,- ասաց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ բոլոր այն վարկառուները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված բնակարաններ, իրենց վրա օրենքը հետադարձ ուժ չի ունենալու:
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց.
«Մարդ կա, որ մեկ բնակարան ունեցել է, և ևս 2-ը ձեռք է բերել: Հարց է առաջանում, թե ինչու այս դեպքում հարկատուների հաշվին պետք է այդ հարկը հետ վերադարձվի: Բոլոր այն վարկառուները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված բնակարաններ, իրենց վրա օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, սակայն օրենքի փոփոխությամբ, արդեն նման դեպքեր չեն լինի, երբ բարձր խավի վարկառուն օգտվի հարկատուների միջոցներից: Ավելին, ըստ վիճակագրության, շահառուների 80 տոկոսը եղել են 55 միլիոն դրամից ավել գործարք կնքած մարդիկ»: