|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի դեմ՝ «կեղտոտ փողերի լվացման» նպատակով անօրինական հիմնադրամներ ստեղծելու, ինչպես նաև Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու մեղադրանքով:
Միջանկյալ հիշեցնենք, որ Չաղլայանի որդու անունը ներառվել էր Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության ցուցակում, ինչից հետո նա ստիպված հրաժարական էր տվել նախարարի պաշտոնից:
Ըստ Demokrathaber-ի՝ Չաղլայանը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ և թանկարժեք իրեր, որպես կաշառք, վերցնելու մեջ: Չաղլայանից բացի, ամերիկյան դատարանի առաջ կգանգնի նաև թուրքական «Հալք բանկ»-ի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանը:
Տարբեր մեղադրանքներով՝ նրանց սպառնում է 5-ից մինչև 55 տարվա ազատազրկում: