Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Միանսյանը հրավիրած մամուլի ասուլիսում անդադարձավ այն հարցին, թե ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ իրեն առաջակել են այլ ոլորտ ղեկավարել:
Արծվիկ Մինասյանը նշեց. «Այո, եղել է նման առաջարկ, ես որպես ՀՅԴ ներկայացուցիչ այդ հարցը քննարկման առարկա կդարձնեմ ՀՅԴ ԳՄ –ում, որից հետո կներկայացնեմ իմ մոտեցումները: Եթե կառավարության օրենքի նախագիծն ընդունվում է, ապա էկոնոմիկայի նախարարություն չի լինում այլևս, ինչը ինձ համար բնականաբար ընդունելի չէ, այդ մասին ես բարձրաձայնել եմ նաեւ կառավարության նիստի ժամանակ, ես դեմ եմ էկոնոմիկա բառը հանել անվանումից: Այո վարչապետը այդ նախարարի /վերափոխված էկոնոմիկայի-խմբ/. պաշտոնում այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել, ես ամբիացիա չունեմ ամեն գնով պահպանել իմ դիրքը: Եթե կա այլ անձ, ով ավելի արդյունավետ կարող է իրականացնել այդ աշխատանքը, ապա խնդիր չեմ տեսնում, ես կարող եմ աջակցել նրան՝ հանուն տնտեսության զարգացման»:
Մինասյանը դրական է համարում, որ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում, գուցե որոշ պահեր հրապարակման համար չեն, այլ զուտ աշխատանքային են, բայց վարչապետի կողմից որեւէ անձի վիրավորելու միտում չկա, եթե կառավարության նիստում վարչապետի ու նախարարների միջև ակտիվ քննարկում կա, տեսակետների տարբերություններ և այլն, ապա դա միայն գովելի է, դրանից շահում է միայն հասարակությունը:
Հարցին, թե ճիշտ են տեղեկություններն այն մասին, թե վարչապետը չի ցանկանում աշխատել Դավիթ Լոքյանի հետ, Արծվիկ Մինասյանը հերքեց այդ տեղեկությունները:
«Նման բան չկա, այպիսի թեմա չկա, հարաբերությունները զուտ աշխատանքային են , անձնական սիմպատիա կամ անտիպատիա ուղղակի չկա»,- ասաց Արծվիկ Միանսյանը: