կարևոր
2824 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 18:53
Քաղաքական

Սա ոտնձգություն է ոչ միայն պատգամավորի, այլ նաև կուսակցության ղեկավար մարմնի նախագահի հանդեպ․ Արծվիկ Մինասյան

Ձեր վարույթում քննվո՞ւմ է մայիսի 27-ի միջադեպը, երբ 60-ից ավելի բերետներ փորձեցին ներխուժել Դաշնակցության գրասենյակ, այնուհետև խոշտանգման ենթարկեցին ոչ միայն ԱԺ պատգամավոր, պարոն Սիոմնյանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահն է։ Սա ոտնձգություն է ոչ միայն պատգամավորի, այլ նաև կուսակցության ղեկավար մարմնի նախագահի հանդեպ։ Դուք այս մասով ոչ մի բան չունե՞ք ասելու։ Վարույթ կա՞ նախաձեռնված Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոքտելու վերաբերյալ։ Այս պահի դրությամբ, քանի՞ հատուկ նշանակության գնդի, ջոկատի կամ բերետների մասով կա քրեական վարույթ։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին այս հարցերն ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։