|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Արամյանին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին: Շնորհավորելով Վարդան Արամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է, որ նա նոր մարդ չէ համակարգում և լավատեղյակ է ֆինանսական ոլորտին:
Նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է՝ Կարեն Կարապետյանը միևնույն ժամանակ կարևոր է համարել նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում: Անդրադառնալով գնումների գործընթացին՝ վարչապետը նշել է. «Ունենք բավական բարդ, խճճված համակարգ` առաջին հայացքից:
Ակնկալում եմ ֆինանսների նախարարությունից առաջարկություններ՝ ինչպես ենք անում, որպեսզի մեր ֆինանսական հոսքերն ավելի արդյունավետ կառավարենք»:
Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվականից: