Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների եւ առաջարկությունների ընդունումը` մինչեւ իրավիճակի կարգավորումը. Yerkir.am-ին հայտնում են ՊՆ-ից:
«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները եւ առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետեւյալ է/փ հասցեներին.
modpress@mil.am
hotline@mil.am
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:
Քաղաքացիների դիմումների եւ առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով
Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում: