կարևոր
4555 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 09:58
Հասարակություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու ժամանակահատվածում դիմում-գրությունների գերակշիռ մասը վերաբերել է անհամատեղելիության պահանջներին։

Դիմումներից մեկը հետեւյալն է. «Արդյո՞ք Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը համատեղելի է իրենց զբաղեցրած պաշտոնին»։

Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով սահմանված են կարգավորումներ՝ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ, որոնք կիրառելի են ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ՝ պետության կողմից հիմնադրված կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ՝ պաշտոնավարման ընթացքում։

Վերաբերելի իրավական կարգավորումների վերլուծության արդյունքում՝ Հանձնաժողովը գնահատել է, որ պետաիշխանական գործառույթ իրականացնող բոլոր մարմինները պետք է ապահովեն անհամատեղելիության պահանջների պահպանման միասնականությունը։

Հետեւաբար, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից իրենց պաշտոններին զուգահեռ՝ վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը Հանձնաժողովը գնահատել է անհամատեղելի, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է»: