Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում Պետդումայի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Եդինայա Ռոսիա»-ն հավաքել է ձայների 54,21%-ը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 13,53%-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 13,28%-ը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն`6,19%-ը:
Տարբեր դիտորդական խմբեր, ինչպես նաեւ ՌԴ ԿԸՀ-ի ներկայացուցիչները այս ընտրություններն անվանել են «ամենաթափանցիկը»: Չնայած դրան` համացանցում տարբեր տեսանյութեր են հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես են ընտրատեղամասերում «լցոնում» քվեատուփերը` մոռանալով տարածքում տեսախցիկների առկայության մասին: