|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ 4 մարզերի 317 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Դեղձուտ համայնքում դեղձուտցիներն ընտրում են գյուղապետ: Համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանն արդեն երրորդ անգամ է ցանկանում ղեկավարել գյուղը: Նշենք, որ նրա միակ մրցակիցը երիտասարդ անկուսակցական Հովիկ Նազարպուրն է:
Գյուղացիները նշում են, որ գործող ղեկավարը հոգեբանական տարբեր ճնշումներ է բանեցնում իրենց վրա, մինչեւ անգամ գործող գյուղապետի կողմից գումար բաժանելու շշուկներ կան: Իսկ այսօր` ընտրությունների օրը` մայրաքաղաքից լրագրողական խումբ է բերել գյուղ:
Նշենք, որ այս կերպ փորձում է հոգեբանական ազդեցություն թողնել, թե իրավիճակի տերն ինքն է: Մրցապայքարի ընթացքում այստեղ արդեն մի քանի անգամ թեթեւ լարում է առաջացել:
Yerkir.am-ը շարունակելու է հետեւել ընտրությունների ընթացքին: