|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում երեկ՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Զարզանդ Բաբայանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ Զարզանդ Բաբայանի օգտին քվեարկել է 1 799 ընտրող, իսկ նրա հիմնական թեկնածուի՝ նախկին գյուղապետ, անկուսակցական Հրաչյա Ավագյանի օգտին՝ 439 ընտրող: 116 ձայն էլ հավաքել է թեկնածուներից Սուրեն Վարդանյանը:
Ի դեպ, այս գյուղում քարոզարշավն ընթացել է բավական լարված մթնոլորտում, իսկ ընտրությունների օրը լրատվամիջոցները բարձրաձայնել են արձանագրված խախտումների մասին: