|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում հունիսի 12-ին կայացան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:
Գեղհովիտցիներն ընտրություն էին կատարելու 3 թեկնածուների` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանի, անկուսակցականներ Թաթուլ Գրիգորյանի եւ Նահապետ Գևորգյանի միջև:
Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրած նախնական տվյալների համաձայն` ընտրելու իրավունք ունեցող 4345 գեղհովիտցիներից ընտրությանը մասնակցել են 2727-ը:
Կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 2679-ն է, ընդ որում` Վ. Պողոսյանի օգտին քվեարկել է 1772 ընտրող, Թ. Գրիգորյանին ձայն են տվել 708-ը, Նահապետ Գևորգյանին` 199-ը:
Ըստ այդմ` համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող գյուղապետ Վ. Պողոսյանը: