Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլը: Հայկական թիմերը՝ «Միկա»-ն, «Փյունիկ»-ը և «Գանձասար»-ը, իրենց ուժերը չափեցին, համապատասխանաբար, Չեռնոգորիայի «Ռուդար»-ի, Մակեդոնիայի «Տետեքս»-ի, Զազախստանի «Ակտոբե»-ի հետ:
«Միկա»-ն և «Փյունիկ»-ը անցկացնում էին արտագնա հանդիպումներ, իսկ «Գանձասար»-ը «Ակտոբե»-ին հյուրընկալել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
«Ռուդար» - «Միկա» հանդիպման միակ գնդակը հեղինակեց Դեյան Դամյանովիչը՝ 16-րդ րոպեին: Երևանյան թիմին չհաջողվեց մրցակցի դարպասը տանող ուղիներ գտնել:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանում:
«Փյունիկ» - «Տետեքս» հանդիպման 81' «Փյունիկ»-ի կիսապաշտպան Վիուլեն Այվազյանը բացեց հանդիպման հաշիվը, սակայն երևանյան ակումբը, չկարողանալով պահպանել հաղթական հաշիվը, 90-րդ րոպեին գնդակ բաց թողեց:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Երևանում:
«Գանձասար»- «Ակտոբե» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:2: Հանդիպման 60-րդ րոպեին Սերգեյ Դավիդովը առաջ մղեց ղազախական թիմին՝ 1։0։ 78-րդ րոպեին Ասխաթ Տաղիբերգենը կրկնապատկեց իրենց առավելությունը։ Կապանի թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 90+'1 րոպենին Արտակ Դաշյանը դարձավ գոլի հեղինակ, սակայն դա չփրկեց նրանց պարտությունից:
«Գանձասար»- «Ակտոբե» հանդիպման լուսանկարներն՝ այստեղ: