Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կատարել է իր առաջին նշանակումը: Գագիկ Մարտիրոսյանին նա նշանակել է իր գլխավոր խորհրդական:
Գագիկ Մարտիրոսյանի կենսագրական տվյալներն արդեն կան կառավարության կայքում: Նշենք, որ Մարտիրոսյանը հարուստ կենսագրություն ունի.
1990 - 1993 թթ. եղել է ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար,
1993 - 1995 թթ.՝ ՀՀ պետնախարար,
1995 - 1998 թթ՝ ՀՀ էներգետիկայի նախարար,
1998 - 1999 թթ.՝ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար,
1999 թ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական,
2001 -2002 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի պարտականությունները կատարող,
2002 -2004 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ,
2004 -2008 թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական,
2008-2014թթ.՝ ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության և էներգետիկայի հարցերով փոխնախագահ
2014-2016թթ.՝ «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ (Սանկտ Պետերբուրգ)` խորհրդի նախագահ:
Նշենք, որ Մարտիրոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով պարգևատրվել է ՌԴ պետական պարգևով՝ Պատվո շքանշանով (Орден почета)։ Պարգևը Գագիկ Մարտիրոսյանին է շնորհվել «Սոչի-2014» օլիմպիադայի օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար։
Գագիկ Մարտիրոսյանը 65 տարեկան է: