Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմում է 17 մլն 500 հազար ռուսական ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրից:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի` պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները ունեն հետեւյալ պատկերը` աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի, կենսաթոշակ՝ 63 հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական է նշանակվել սեպտեմբերի 16-ին:
Նրա հարուստ կենսագրությունից տեղեկանում ենք, որ 1990-2008թթ. եղել է պետական ապարատում` զբաղեցնելով նաեւ տարբեր նախարարների պաշտոններ:
Մարտիրոսյանն, ըստ էության, ՌԴ-ից է եկել: Նշենք, որ նա 2008-2014թթ. եղել է ITERA International Energy L.L.C -ի (ք. Մոսկվա) շինարարության և էներգետիկայի հարցերով փոխնախագահ, 2014-2016թթ.՝ «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ-ի (Սանկտ Պետերբուրգ)` խորհրդի նախագահ:
Մարտիրոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի հրամանագրով պարգևատրվել է ՌԴ պետական պարգևով՝ Պատվո շքանշանով (Орден почета)։ Պարգևը Գագիկ Մարտիրոսյանին է շնորհվել «Սոչի-2014» օլիմպիադայի օբյեկտների շինարարական աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար։
Գագիկ Մարտիրոսյանը 65 տարեկան է: