Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները շուտով կմեկնի Սաուդյան Արաբիա և Քաթար՝ Դոհային Պարսից ծոցի երկրների հետ հաշտեցնելու համար:
Ամերիկյան կողմի կարծիքով՝ կարգավորումը կվերադարձնի տարածաշրջանի կայունության զգացումը և կդառնա ներկայիս ամերիկյան վարչակազմի ձեռքբերումներից մեկը՝ մինչև հունվարի 20-ին նախագահական փոփոխությունները: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ը սերտ կապեր է պահպանում ինչպես Քաթարի, այնպես էլ նրա հակառակորդների հետ, սակայն վարչակազմի՝ կողմերին հաշտեցնելու նախորդ փորձերն անհաջող են եղել:
Քուշները կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմադ բեն Սալման ալ Սաուդի և Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ: ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն նաև միջազգային բանակցություններում հատուկ բանագնաց Ավի Բերկովիցը և Իրանի հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, որոնք կմասնակցեն անձնական հիմունքներով:
Քուշները շահագրգռված է վերահաստատել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները իսրայելական ինքնաթիռներին Սաուդյան Արաբիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվության վերաբերյալ: