| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրացրեց խաղողի գնման գործընթացի կազմակերպման հարցը` ասելով, որ ամեն տարի այդ հարցը բազմաթիվ խնդիրներ է հարուցում: Նա շեշտեց, որ պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, որ խաղողի մթերման հարցը լուծվի:
Վարչապետն ասաց, որ տեղյակ է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ստեղծված իրավիճակին, գյուղացիների բողոքին, նշեց, որ այդ գյուղից խաղող է մթերվել, բայց մթերող ընկերությունն իր պարտավորությունները չի կատարել:
Կարեն Կարապետյանն առաջարկեց խնդրի լուծման երկու տարբերակ, մեկը` պետությունը ֆինանսավորում ու այդ ոլորտի ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա, սակայն նաև հավելեց, որ, իր կարծիքով, պետությունը չի կարող լավագույն կառավարիչը լինել: և Երկրորդ տարբերակը` պետությունը պետք է ամենօրյա հսկողություն սահմանի խնդրի վրա:
«Վերամշակող ձեռնարկություններն ունեն ժանգոտված կառավարման համակարգ, մանրամասն դրա մասին կխոսենք»,- ասաց վարչապետը: