Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-02-02 10:35
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանի նախկին գլխավոր խորհրդականը՝ Արմեն Սարգսյանի թիմում. «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի նախկին գլխավոր խորհրդականը՝ Արմեն Սարգսյանի թիմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Արմեն Սարգսյանի` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր Գագիկ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ նա նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց: Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաև Կարեն Կարապետյանի հետ:

Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հանդիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հիմա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ արդեն որպես նախագահի թիմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում