Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «ՀՌԱՀ նոր անդամ Տիգրան Հակոբյանի նկատմամբ տարիներ առաջ հարուցված քրեական գործը ոչ միայն կարճվել է, այլև մարվել անցած տարի՝ մեր լրագրողին հայտնել Է Հակոբյանը։ Հիշեցնենք, որ նա 2013-ի ապրիլին դատարանի որոշմամբ 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից։ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօր. 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս պատճառելու համար։ Այս գործով անցնում էր նաև Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի եղբայրը։ Ի դեպ, ՀՌԱՀ թեկնածուն նախօրեին հանդիպել Է Աժ խմբակցությունների հետ, բացի ՀԱԿ-ից, որը հրաժարվել Է հանդիպել ՀՀՇ նախկին ներկայացուցիչ, «Հայք» թերթի նախկին խմբագիր Հակոբյանի հետ։ Լևոն Զուրաբյանը մեր լրագրողին ասել Է, որ նպատակահարմար չեն գտել հանդիպել, իսկ դիտարկմանը՝ բայց ժամանակին նա ձեր թիմակիցն էր, ասել Է. «Իսկ հիմա ո՞ւր Է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։