կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 17:54
Հասարակություն

Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է բանավիճել ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ

Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է բանավիճել ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը այսօր երեկոյան` Ֆրանսիայի ժամանակով 7:10-7:30-ին, Ադրբեջանի դեսպանի հետ բանավիճելու էր France24-ի ուղիղ եթերում, սակայն Ադրբեջանի դեսպանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել բանավեճին:

Ստորեւ` Մուրադ Փափազյանի հայտարարությունը.

ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՄԵՐԺԷ ԲԱՆԱՎԷՃԻ ՄԱՍՆԱԿՑԻԼ

France24 պատկերասփիւռի կայանը ինծի տեղեկացուց, թէ Ազրպէյճանի դեսպանը կը մերժէ մասնակցիլ այսօրուան (Հինգշաբթի, 7 Ապրիլի երեկոյեան ժամը 7:10Է7:30 Ֆրանսայի ժամով) բանավէճին։ Այսմ վերաբերմունքով ան ցոյց կու տայ իր մտային անպատրաստուածութիւնը։ Մերժելով այս բանավէճի մասնակցութիւնը, ազերի դեսպանը ցոյց կու տայ, որ ինք կը վախնայ ժողովրդավար կարգերով բանավէճի մասնակցելէ։ Ես, մեծապէս կը դատապարտեմ այս վախկոտ քաղաքականութիւնը, այն միջոցին, երբ Ազրպէյճանի բանակը կը շարունակէ խախտել զինադուլը, որ յայտարարուած էր Երեքշաբթի, 5 Ապրիլին։

Յստակ է, որ այս բանավէճը մաս չի կազմեր Ազրպէյճանի մշակոյթին։

Ժամանակն է ամրապնդել մեր զօրահաւաքները, զօրահաւաքներ, որոնք տեղի պիտի ունենա Փարիզի, Լիոնի, Մարսէյլի, Նիսիմէջ եւ ամէնուրեք։

Շնորհակալութիւն այս ընթացքին մեզի զօրակցողներուն: