Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ, եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների:
Քննարկվել է այս բնագավառում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել սերտ համագործակցության անհրաժեշտությունը քաղաքական եւ հասարակական տեսանկյուններից՝ ավելացնելով, որ դա դրականորեն կազդի նաեւ Արցախում տեղեկատվական դաշտի զարգացման վրա:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը: