Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ՔՊ-ի մերժումը շարունակվում ու խորանում է, այդպես էլ լինելու է: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես գիտեք, ժողովրդավարության բաստիոնում 2021թ-ից առ այսօր վանաձորցիները չեն կարողացել իրացնել սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ ունենալ իրենց նախընտրած կուսակցության ներկայացուցիչին որպես համայնքի ղեկավար, որովհետև Էդմոն Մարուքյան, Լուսավոր Հայաստանի ուղղակի աջակցությամբ կասեցվել է համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստը, ՔՊ-ն ԱԺ իր մեծամասնությամբ վարչապետին տվել է սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն և նա էլ համայնքի ղեկավարի ԺՊ էնշանակել մեկին, ով համայնքի բնակիչների կողմից շատ քիչ ձայն էր ստացել և այդպես էարդեն մի քանի տարի:
Իսկ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստի կայացման արգելանքի հանման հարցով դատական նիստը, որը նշանակված էր ապրիլի 9-ին, նորից հետաձգվեց՝ դատավորի զբաղվածության պատճառով:
Դե բա ժողովրդավարությունը հենց այդպես էլ լինում է, համայնքի բնակիչը չի կարող ունենալ իր ընտրած համայնքի ղեկավարին, եթե դատավորը զբաղված է:
Իսկ միգուցե հետաձգվեց, որովհետև…
Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացան ՏԻՄ արտահերթ ընտրությունները: Ինչու՞ արտահերթ, որովհետև օրվա իշխանությունը,անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունների արդյունքները, ժպ-երի դեմքով զավթել էրՏԻՄ-ը, ինչպես Վանաձորում:
Թե՛ Փարաքարում, և թե՛ Գյումրիում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը և նորից մերժեցին ՔՊ-ին:
Այդ համայնքներում ՔՊ պարտությունը բոլորովին այլ մակարդակ ունեցավ: Եվ հենց սա վախեցրեց ՔՊ-ին:
ՔՊ-ին չփրկեց ո՛չ վարչական ռեսուրսի անսահման օգտագործումը, ո՛չ ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների կիրառումը, ո՛չ վախի մթնոլորտում ընտրողներին ուղղորդումը, ո՛չ էլ բարձրաստիճան ՔՊ պաշտոնյաներին այդ համայնքեր գործուղելը:
Գյումրեցիների ու Փարաքարի բնակիչների մերժումը ՔՊ-ին ապացուցեց հետևյալը.
Շնորհավորում եմ Փարաքարում և Գյումրիում ՔՊ-ին հաղթանակած կուսակցություններին ու դաշինքներին:
ՔՊ-ին մերժելը շարունակվում ու խորանում է»: