Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հայաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը չդիմացավ Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնական մրցավազքին:
Մեր գրոսմայստերը նախավերջին` 10-րդ տուրում, պարտվեց իտալացի Դանիելե Վոկատուրոյին և 4-րդ տեղից նահանջեց 16-րդ հորիզոնական: Նա արդեն 1 միավորով ետ է մնում հինգ շախմատիստներից, ուստի այլևս չի հավակնում նաև մրցանակային տեղերին:
Հովհաննես Գաբուզյանի նման 6,5-ական միավոր ունեն նաև Ռոբերտ Հհովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը ունի 5,5 միավոր:
Այսօր կկայանան վերջին` 11-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կմրցի գերմանացի Ալեքսանդր Դեմչենկոյի, իսկ Գաբրիել Սարգսյանը` թուրք Վահապ Սանալի հետ: Հայկ Մարտիրոսյանը սրերով կխաղա դանիացի Յեսպեր Սոնդերգարդի, իսկ Ռոբերտ Հովհաննսիյանը` վրացի Լուկա Պայչաձեի հետ: Հաղթանակի դեպքում նրանք տեղ կզբաղեցնեն 4-20-րդ հորիզոնականներում և դրամական պարգև կստանան: