|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռիոյի Օլիմպիական խաղերում փայլուն հաջողություններից հետո մեր մրցանակակիր մարզիկները վերադառնալու են Հայաստան: Նրանց ինքնաթիռը օգոստոսի 26-ի, լույս 27-ի գիշերը, 00:40 վայրէջք է կատարելու Զվարթնոց օդանավակայանում:
Վիվառո Նյուզը հրավիրում է բոլոր ցանկացողներին միասին ուղևորվել Զվարթնոց օդանավակայան՝ դիմավորելու մեր հերոսներին: Մեր երեք ավտոբուսները օգոստոսի 26-ին, 22:00-ից սկսած Տիգրան Մեծի 2 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ բարի մոտից /Հանրապետության հրապարակի հարևանությամբ/ բոլոր ցանկացողներին ԱՆՎՃԱՐ կտեղափոխեն օդանավակայան, իսկ ապա կապահովեն նրանց վերադարձը նույն ուղղությամբ: Բոլոր մարզասերներին կոչ ենք անում ունենալ իրենց հետ Հայաստանի դրոշներ ու ատրիբուտներ, ինչպես նաև ուրախ տրամադրություն:
Բոլոր մանրամասներին ու հետագա թարմացումներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան իրադարձության միջոցով՝ այցելելով այստեղ: