|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
Լոռու մարզում այսօր ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հարակից տարածքում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 816 համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս՝ կորցրել է կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել մայթեզրի երկաթյա ձողերի և դեղատան պատի արանքում:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով, Լ. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 71-ամյա Ռոբերտ Թաթոյանը և 55-ամյա Սեյրան Պեպանյանը դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ս. Պեպանյանը հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: