|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այս գիշեր կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ժամը 4:30-ի սահմաններում «Ալավերդի» ԲԿ-ից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից ձախ բազկի հրազենային վնասվածքով ԲԿ-է տեղափոխվել 1982 թ-ի ծնված երիտասարդ:
Բժշկի տեղեկանքի համաձայն` տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ժամը 4:35–ին նույն ԲԿ-ից ահազանգ է սացվել, որ շտապօգնության խումբը նույն հասցերի բակում հայտնաբերել է 1975 թ-ին ծնված Վարդան Ավագյանի դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ:
Նշանակվել են փորձաքննություններ, դեպքի քննությամբ զբաղվում են Թումանյանի քննչական բաժինը: