|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հունիսի 30-ին՝ ժամը 18.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես հայտնում է Shamashyan.com-ը, ВАЗ 2115 մակնիշի 34 MM 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի` Երևանի մուտքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հատվածում:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: