|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 7196 կգ կանեփի եւ 14,5 կգ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 8,6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 2 միավոր հրազեն, 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 տրամաչափի 36 փամփուշտ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող: