|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրենի թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրիի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի դիմացից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Հ.-ին, 1996 թ. ծնված Կարեն Գ.-ին և 1986 թ. ծնված Ժորա Հ.-ին:
Խուզարկությամբ Հակոբ Հ.-ի գրպանից հայտնաբերվել է ապակյա անոթ` կանաչ պլաստմասսայե դետալով, և մեկ փաթեթ, որի մեջ առկա էր 1.1 գ կշռով մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված:
Հակոբ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփի թփերից և քիմիական լուծիչից պատրաստված թմրամիջոց է, որը քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքի կանեփի թփերից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: