|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել և որսացել են Ուկրաինայի 343 անօդաչու թռչող սարք։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։
«Անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով»,-ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։