կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 15:08
Սպորտ

Եվրո-2016. պայքարի մեջ են մտնում Եվրոպայի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը

Եվրո-2016. պայքարի մեջ են մտնում Եվրոպայի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի է ունենալու E խմբի` 2 և D խմբի 1 հանդիպում:

Խաղային օրվա մեկնարկը կտրվի  Թուլուզի «Ստադոմ դե Թուլուզ» մարզադաշտում, որտեղ Եվրոպայի վերջին 2 առաջնությունների  չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը, կմրցի Չեխիայի հետ:  Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:  Հիշեցնենք, որ այս 2 հավաքականների հետ D խմբում ընդգկված են նաև Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները: Երեկ կայացած խաղում 1:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանին:

Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում իսպանացիներին, որոնց հաղթանակի համար սահմանված է 1,4 գործակիցը: Չեխերի հաղթանակը գնահատվում է 9, իսկ ոչ-ոքին` 4,5 գործակցով:

 E խմբի առաջին խաղում կմրցեն Իռլանդիայի և Շվեդիայի հավաքականները:  Սեն Դենի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Բուքմեյքերներն այս խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները` Իռլանդիայի հաղթանակ` 3,75,  ոչ-ոքի` 3, Շվեդիայի հաղթանակ` 2,3:

Խաղային օրվա վերջին հանդիպումը տեղի կունենա Լիոնի «Ստադ դե Լիոն» մարզադաշտում, որտեղ Եվրոպայի գործող փոխչեմպիոնը` Իտալիայի հավաքականը, կմրցի Բելգիայի ընտրանու հետ:  Բուքմեյքերներն այս խաղում փոքր-ինչ առավելություն են տալիս Բելգիայի ընտրանուն, որի հաղթանակի համար սահմանվել է 2,5 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 3,1, իսկ իտալացիների հաղթանակը` 3,4 գործակցով:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի եզրափակիչում  «Սկուադրա աձուրան» խոշոր 0:4 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն:  Բելգիա-Իտալիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: