կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-16 15:56
Հասարակություն

Մեր թանկ գանձից լուսեղենը օրն է նրա վերադարձի (լուսանկարներ)

Այսօր երջանկահիշատակ Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան: Ընկերները հիշում են՝ Վահանի ծնունդները, սովորաբար, աննկատ էին անցնում. նշում էր համեստ՝ իր տեսակի մեջ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով՝ Վահանը բացառիկ էր իր կենսուրախությամբ, խելացիությամբ, խոհեմությամբ, հումորով և, իհարկե, քաջությամբ: «Վահանն այն մտավորականներից էր, ով ընդունակ էր իր պայքարով առաջին գծում լինել: Բացի այն, որ նա կյանքի մարդ էր, նաև կյանք ստեղծող էր, խելացի, բարձր քաղաքացիական գիտակցությամբ»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց. «Որքան ժամանակ անցնի, այնքան Վահանն ավելի ճիշտ կընկալվի»:

Վահան Հովհաննիսյանի մտերիմներից Պարույր Սանթրոսյանը, ով իր գիտակից կյանքն անցկացրել է նրա հետ, մեզ հետ զրույցում ասաց՝ Վահան Հովհաննիսյանն առանձնանում էր իրեն հատուկ սարկազմով: «Շատ մարդիկ ասում էին, որ դա նրա հումորն է, բայց ես վստահ եմ, որ դա սարկազմ էր: Բացի այդ` նա առանձնանում էր պետական մտածողությամբ, ինքն իրենով` ամբողջությամբ, ղեկավար էր` թե\' ռազմի դաշտում, թե\' քաղաքական դաշտում, նման ընդունակություն ունեցող մարդիկ քիչ են պատահում»,- ասաց նա:

Սանթրոսյանի խոսքով՝ Վահան Հովհաննիսյանի մասին կարելի է անվերջ խոսել, նրա հետ կապված հիշողությունները շատ են: Շատ են նաև Հովհաննիսյանի մտքերը, որոնք մտավորականը ժամանակին հանձնել է թղթին: Նրա հայտնի մտքերից է. «Հայրենիքը ձեզ չի մոռանա»: Ազդեցիկ են նաև Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպում տեղ գտած այս տողերը: «Մեր թանկ գանձից լուսեղենը օրն է նրա վերադարձի»:

Վահան Հովհաննիսյանի մասին Պարույր Սանթրոսյանի հուշերը՝ այստեղ:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: