կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-16 13:15
Հասարակություն

Երեխաների սոցիալական հոգածության կենտրոնների աշխատակիցները պարտադիր առողջական զննություն կանցնեն

Երեխաների սոցիալական հոգածության կենտրոնների աշխատակիցները պարտադիր առողջական զննություն կանցնեն

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության  ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով, կենտրոնների աշխատակիցները,  ՀՀ կառավարության 11.08.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն, կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարտադիր զննությունը նշված հաստատություններում կկանխարգելի խնամվող երեխաների՝ տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը:

Տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների  շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական  պաշտպանության   ընդհանուր և  հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների  աշխատակիցները,  ովքեր  անմիջականորեն երեխաների խնամք ու սպասարկում են իրականացնում,  արդեն իսկ  անցնում են   առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ, այսուհետ,  նման զննությունը պարտադիր կդառնա նաև  երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցների համար: