|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
2016թ. օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին կողաշրջվել է:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։