Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ փաստաբանները ակցիա են իրականացրել այն վայրում, որտեղ կարմիրբերետավորները հարձակվել են ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա:
Նրանք խորհրդանշական կերպով սահմանազատել են տարածքը դեղին ժապավենով` ինչը նշանակում է, որ դա հանցանքի վայր է:
Նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը նշում է, որ իրավապահների կողմից պատգամավորին ծեծելու դեպքից անցել է 6 օր, սակայն իրավապահ մարմինները անգործություն են դրսեւորել եւ այս դեպքով որեւէ գործողություն չեն արել, որեւէ պատասխանատու չի հայտնաբերվել:
Նախաձեռնությունը նաեւ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գործողության նպատակն է մարդու իրավունքներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների, բարեկամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև լայն հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում իշխող ուժի բացարձակ հովանավորչության ներքո ոստիկանական ապօրինությունների ու անպատժելիության, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների, երկակի ստանդարտների արմատավորման խնդիրներին»։
Ավելին՝ տեսանյութում: