Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցութւան անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներն օրերս ահազանգել էին «Ժողովուրդ»–ին՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատավարձերը տևական ժամանակ չեն ստացել։ Խնդրի առնչությամբ բժշկական կենտրոնի տնօրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ կապված աշխատավարձերի ուշացման հետ։ Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ»։ Ու պարզվում է՝ այս խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է բարդացել, քանի որ բժշկական կենտրոնի աշխատակիցները այլ ելք չունենալով՝ դիմել են դատարան։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը։ Գյուլնարա Հարությունյանը միաժամանակ բժշկական կենտրոնի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։