|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն 20 տոկոսով:
Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: Գաղափարը, պարզ ասած, հետեւյալն է. քաղաքապետարանի օնլայն հարթակում յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել քաղաքի զարգացմանը վերաբերող ծրագիր (մաքրում, բարեկարգում, պուրակների կառուցապատում, իննովացիոն ծրագրեր եւ այլն, եւ այլն), նաեւ օնլայն քվեարկության արդյունքում ընտրվում են ծրագրերն ու իրականացվում են: Այսիքնն, քաղաքացին հնարավորություն է ստանում անմիջականորեն տնօրինել քաղաքի բյուջեն: Սա ըստ էության քաղաքապետի՝ ուղիղ դեմոկրատիայի գործիքները կիրառելու ծրագրի գործնական իրականացման քայլերից մեկն է»: