| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է աշխատավարձ չի վճարել: Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս:
Մեր թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 50-10.000-ական դրամներով են տալիս:
Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում հեռուստաընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց ապրելու համար ստիպված վարկեր են վերցրել բանկերից՝ հույսով, որ ի վերջո աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք: Սակայն արդյունքում, վարկերն ուշացնում են և տույժ ու տուգանքների ենթարկվում:
Ընկերության տնօրեն Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար: Բայց չվճարման պատճառը նա չէ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փող չի տալիս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: