Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մեր վիճակն աղետալի է: Մենք ուզում ենք հետ գալ արդարադատության նախարարություն»,- այսօր արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ ՔԿԱԳ մարմնի աշխատակիցներից մեկը դժգոհություն հայտնեց, որ ՏԻՄ ենթակայության տակ գտնվում են ձևականորեն և իրենց հարցերն իրականում չեն լուծվում:
Նա նախարարին հայտնեց, որ նախևառաջ նորմալ գրասենյակային պայմաններ չունեն, իրենց ուժերով հնարավորինս վերանորոգում են, սակայն վիճակը շարունակում է անմխիթար մնալ, իսկ իրենց խնդիրներին լուծում չեն տալիս:
Ի պատասխան, նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ինքը հակված չէ խնդրի լուծման այդ տարբերակին, և պետք է միասին այլ տարբերակներ քննարկեն:
Նա նշեց, որ համայնքն ունի որոշակի պարտավորություններ` նրանց համապատասխան աշխատանքային պայմաններով ապահովելու համար: Եվ եթե ՏԻ մարմնին վերապահված գործառույթներն արդյունավետ չեն իրականացվում, ապա պետության կողմից պետք է ուժեղացվի վերահսկողությունը:
Նախարարը հայտնեց նաև, որ այս ոլորտի բաժնի պետերի աշխատավարձերը բարձրացվել են` նախկին 126 հազարի փոխարեն ստանալու են 256 հազար դրամ: Եվ եթե տեղյակ չեն, ապա պետք է հետամուտ լինել, որ համապատասխան ՏԻ մարմինները վերանայեն աշխատավարձերի չափը: