Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանը։
ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կոմպոզիտորների միությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան խոր վշտով ցավակցում են հարազատներին և տեղեկացնում, որ Տատյանա Բագրատի Հայրապետյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 14-ին` ժամը 18-20:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հուղարկավորությունը` օգոստոսի 15-ին` ժամը 11-13:00-ին, Կամերային երաժշտության տուն:
«Կյանքից հեռանում են մտավորականներ, որոնք կերտել են կես դարից ավելի երաժշտական արվեստի զարգացման գործընթացը։ Ազնվատես կինն ամեն օր Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց էր գնում արդեն 60 տարուց ավել, որից գրեթե 30-ը (1948-ից մինչեւ 2007 թ., երբ արդեն 83 տարեկան էր)` որպես տնօրեն: Պ. Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցի տնօրեն, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանի մասին բնութագրել է դպրոցի շրջանավարտ, հետագայում պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Զ. Տեր-Ղազարյանը. «Տատյանա Բագրատի. կես դար եւ մի օջախ, որի լույսի, անշեջ կրակի պահապան անունն է նա: Անկրկնելի վառ անհատականություն՝ ամբողջական եւ ներդաշնակ իր արտաքին եւ ներքին միասնության մեջ: («Մեղեդիներ իմ հուշերի...» ինքնակենսագրական գրքի (2004թ.) նախաբան)»:
«ԵՊԿ հրատարակչության» տնօրեն, երաժշտագետ Գոհար Շագոյան
***
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, խմբավար, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանն էլ իր հերթին նշում է. «Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի ամենակարկառուն դեմքերից մեկն էր Տատյանա Հայրապետյանը։ Լինելով ջութակահար՝ նա իր բարձրագույն երաժշտական կրթությունը ստացել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում` անվանի ջութակահարների մոտ։ Նա շատ մեծ դեր ուներ մշակութային կյանքում որպես մանկավարժ՝ կրթելով փայլուն երաժիշտների։ Հայաստանի դժվարագույն տարիներին Տատյանա Հայրապետյանի ղեկավարությամբ` Չայկովսկու անվան դպրոցը ունեցել է բարձրակարգ շրջանավարտներ։ Մի առիթով նա ասաց. «Երբ նայում եմ մեր նվագախմբերի երաժիշտներին, բոլորի աչքերում տեսնում եմ, որ նրանք իմ դպրոցի շրջանավարտներն են»։ Նա միշտ Չայկովսկու անվան դպրոցը սիրով անվանում էր իր դպրոցը, իսկ կրթօջախի բոլոր սաներին համարում էր իր երեխաները»։