Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Հուլիսյան իրադարձություններից հետո այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 8 տուժած:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նշեց, որ տուժածներից ծայրահեղ ծանր է գնահատվում մեկի` ոստիկանի առողջական վիճակը: Նա տեղեկացրեց նաև, որ ոստիկանը երեկ «Հերացի» համալսարանական թիվ 1 կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Ծանր է գնահատվում տուժածներից մեկի վիճակը, ով «Էրեբունի» բժշկական կենտրոնում է բուժում ստանում, ևս մեկ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ մնացածը բաժանմունքներում են` բավարարին մոտ առողջական վիճակով»,- ասաց Հայթայանը:
Նշենք նաև, որ վիրավոր ոստիկանը Գագիկ Մկրտչյանն է, «Սասնա ծռերի» անդամը՝ Սեդրակ Նազարյանը. նրանք ստացել են հրազենային վիրավորում: