Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանակում այս պահին չունենք թոքաբորբով հիվանդ որևէ զինծառայող՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Ունենք բուժումն ավարտած եւ զինծառայության վերադարձած 6 զինծառայող: Վերցվել է 165 նմուշ, կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պատասխաններ, բացասականները շատ ավելի շատ են»,- ասաց նա:
Զինված ուժերում նոր կորոնավիրուսով վարակված զինծառայողներից ոչ մեկի վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր չէ, արհեստական շնչառական սարքերին միացված զինծառայողներ չկան:
Ինքնամեկուսացվածների թիվը հրապարակել ռազմաբժշկական վարչության պետը նպատակահարմար չհամարեց, միայն ասաց, որ նրանց համար իդեալական պայմաններ են ստեղծված:
Համաճարակից ելնելով՝ բանակում բազմապրոֆիլ գործողություններ են իրականացվում․ այդ աշխատանքի շնորհիվ դեպքերի թիվը չնչին է՝ համեմատած ընդանուր թվի հետ:
Սկզբնապես վարակվածները տասնչորսօրյա կարանտինից հետո վերադարձել են իրենց ծառայավայրեր:
Բուժանձնակազմը ևս ստուգումներ է անցել և վարակվածներ չկան:
Զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիք չկա՝ ասաց ռազմաբժշկական վարչության պետը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն ի զորու է և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ մեր զինուժն այդ խնդրի առաջ դեռեւս կանգնած չէ:
«Եթե վիճակը պահանջի բերել զորանոցային վիճակի, ապա զինված ուժերի եւ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի: Սպայակազմը պարզ է, որ ծառայությունից հետո գնում է իրենց տները: Այդ կազմի հետ արդեն երկու ամսից ավելի է՝ աշխատանքներ են կատարվում, քարոզվում է, որ ծառայությունից հետո մաքսիմալ սահմանափակեն շփումները, խանութ գնալուց, շփումներ ունենալուց էլ անհատական պաշտպանիչ միջոցներ կրել՝ դիմակներ, ձեռնոցներ: Հուսով եմ, որ մեր զինծառայողները քաջ գիտակցում են այն վտանգները, որ հնարավոր է ամենօրյա շփումներում ունենան եւ հասկանալով՝ պահպանում են այդ ամենը»,- ասաց Սահակ Օհանյանը:
Ռազմական բժիշկները, նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին պատրաստ են հարյուր տոկոսով, ընդգրկված են՝ ըստ անհրաժեշտության:
«Զինված ուժերի բժշկական ծառայությունն իր տարիների փորձն է ներդնում ներկայումս Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին, նաեւ զինված ուժերում գրեթե միշտ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում: Մենք փաստի առաջ ենք կանգնել, երբ H1N1-ն էր թափանցել: Այդ ժամանակ, կարող եմ վստահեցնել, որ զինված ուժերի բժշկական ծառայությունը շատ մեծ պայքարի մեջ էր, և այդ պայքարը հաղթանակով ավարտվեց: Դրանք այն դեպքերն են, երբ հանրությունն առանձնապես տեղյակ չի էլ լինում»,-ասաց նա:
Սահակ Օհանյանը վստահեցրեց, որ հայ ռազմական բժկական անձնակազմն ունի վարակի դեմ արդյունավետ պայքարելու փորձ եւ ներուժ:
Մանրամասն՝ տեսանյութում․