|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին տեղեկացրեցին yerkir.am-ին փոխանցեցին սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Երեխան 8 տարեկան է, և նրան այժմ վիրահատում են: Նա ստացել է վնասվածքներ կոնքազդրային հոդի հատվածում: Տուժածներից 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
20:40-ին պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գտնվող թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում, խոհանոցում պայթել է թթվածնի բալոնը: Դեպքի վայրում է նաև ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: