|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են: Այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս եղբայրը. «Բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժանմունք, հետո առավոտյանն 5.30 ձերբակալել են, քրեական գործ են հարուցել: Այս պահին գտնվում է ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում»:
Միաժամանակ տեղեկացանք, որ «Ժառանգության» փոխնախագահի դեմ քրեական գործը հարուցվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Արմեն Մարտիրոսյան մասնակցում էր Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի աշխատանքներին և երեկ մասնակցություն է ունեցել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, ապա երթին դեպի Խորենացի փողոց:
Մանրամասն` սկզբնաղբյուրում