|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երեկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին, որը նախօրեին հարցաքննվել էր կաշառակերության փաստով հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Մարտիրոսյանին խոստացվել է դիմում գրելու դեպքում քրեական հետապնդման չենթարկել:
Այս գործի շրջանակներում Մ. Մարտիրոսյանի դեմ ցուցմունք է տվել դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը: Նա դատական դեպարտամենտից հեռացվել է կաշառք վերցնելու համար, սակայն այն ժամանակ կատարվածը կոծկվել է եւ մնացել անարձագանք: Վերջին շրջանում դատական համակարգում ծավալված սկանդալային բացահայտումների այս շղթան հասում է մինչեւ ՎԴ նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության հարցը կարծես թե արդեն լուծված է:
Լուրն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: