|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ առաջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ցուցարարները փորձում էին Բաղրամյան պողոտոտայով Ծիծեռնակաբերդ գնալ, եւ ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը, բախում տեղի ունեցավ: Ոստիկանները փորձեցին մահակներով ցրել հավաքվածներին: Ըստ Yerkir.am-ի թղթակցի` այդ ընթացքւմ բավականին շատ հարվածներ է ստացել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որին ոստիկանները քարշ տալով տարել են իրենց «պատից» այն կողմ: Արդյո՞ք նա տարվել է ոստիկանություն, թե` մեկ այլ տեղ, դեռեւս հայտնի չէ:
Ներկա պահին Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է ոստիկանների հետ: Հավաքված մարդիկ պահանջում են, որ իրենց թույլ տան անցնել Բաղրամյան պողոտայով: Նրանք ասում են, որ իրենց քաղաքում ոչ ոք իրավունք չունի իրենց ազատ տեղաշարժին խոչընդոտելու: Մարդիկ հայտարարել են նաեւ, որ ոչ մի տեղ չեն գնա, քանի դեռ տեղեկություններ չկան Արմեն Մարտիրոսյանի մասին:
Լուսանկարը՝ news.am-ի