Թուրքիայում ռազմական հեղաշրջման գործի շրջանականերում ձերբակալված 21 լրագրողներից 17-ը կալանավորվել է:
Ըստ Demokrathaber-ի՝ ձերբակալվածների թվում է հայտնի լրագրող Նազլը Ըլըջաքը:
Լրագրողներին ձերբակալելու որոշում է կայացվել «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեղադրանքով:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին, ում գլխավորած շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական: