|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։
Մնացած տուժածների վիճակը բավարար է։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց։