|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի ավտոբուսի կանգառում 17-ամյա Հուսեյին Դողուքան Էրդողանը սպանել է ոստիկանության երեք աշխատակցի և վիրավորել ևս երեքի:
Ըստ Haber.Sol-ի՝ տղայի ընտանիքը հայտնել է, որ նա ունեցել է հոգեբանական խնդիրներ:
Միջադեպը տեղի է ունեցել կանգառում, երբ ոստիկանները մարդկանցից ինքնությունը հաստատող փաստաթղթեր են պահանջել: Տղան փախուստի է դիմել` կրակ բացելով ոստիկանների մեկ այլ խմբի վրա: Փոխհրաձգության հետևանքով մահացել է 3 ոստիկան, երեքը` վիրավորվել: Միջադեպի ընթացքում վիրավորվել է նաև 17-ամյա տղան, ով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:
Իշխանությունները հայտնել են, որ կատարվածը ահաբեկչության հետ կապ չունի: