Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 11:54
Մշակույթ

Նախարարությունը ծածուկ էր պահում թեկնածուներից երեքի անունները Անդրանիկ Արզումանյանի՞ «խաթր»

Նախարարությունը ծածուկ էր պահում թեկնածուներից երեքի անունները Անդրանիկ Արզումանյանի՞ «խաթր»

 

ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված` «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցության դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 15-ն էր: Ներկայացվել է 9 դիմում:

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել է 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել թեկնածուներից երկուսը՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, մշակույթի նախարարությունը խիստ գաղտնի էր պահում թեկնածուներից երեքի անունները` Գեղամ Մելիքսեթյանի, Ռուբեն Տերտերյանի և Անդրանիկ Արզումանյանի:

 

Ի դեպ, hraparak.am-ի տեղեկություններով, գաղտնի պահվող թեկնածուներից մեկը 1985-ին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, պետական եւ կուսակցական գործիչ Ռոբերտ Արզումանյանի որդին է` Անդրանիկ Արզումանյանը, որին էլ հովանավորում են մշակույթի նախարարն ու Արմեն Սմբատյանը։ 

 

Փաստորեն, նախարարությունը ծածուկ էր պահում երեք թեկնածուների անունները Անդրանիկ Արզումանյանի «խաթր»: Արզումանյանը բավական լավ հարաբերություններ ունի Արմեն Սմբատյանի հետ, որը սատարում է հենց Անդրանիկ Արզումանյանին, թեեւ նա ՌԴ քաղաքացի է, ինչը հակասում է մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանին: Գուցե նախարությունը գաղտնի էր պահում Անդրանիկ Արզումանյանի անունը նրա` ՀՀ քաղաքացիության հարցը լուծելու համար ժամանակ շահելու նպատակո՞վ:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ, մեր տեղեկությունների համաձայն, օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնում մշակույթի նախարարը ցանկանում էր տեսնել Արման Ծատուրյանին: