Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց կառավարության որոշումը, ըստ որի ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար փոխհատուցում է 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավել վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը:
Որոշման համաձայն` կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավել վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կվտ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ: 2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավել է: Ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6,93 դրամով, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք:
«Էլեկտրաէնեգիայի սակագինն այս տարվա օգոստոսի մեկից նվազել է 2.61 դրամով, փաստորեն սակագինը թանկանում է 4,35 դրամով: Հարցը քննարկել ենք նաև hանրապետության նախագահի հետ և այդ ծախսը կառավարությունը վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով պետբյուջեից այս տարի կհատկացվի 567 մլն դրամ, իսկ գալիք տարի՝ 1 մլրդ 157 մլն դրամ: